Հասարակություն

Հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ Աշխատանք առանց սահմանների աշխատանքի որոնման հարթակը

Հուլիսի 22-ին հաղորդագրություն է տարածել միասնական սոցիալական ծառայությունը և հիշեցնում է, որ հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ Աշխատանք առանց սահմանների աշխատանքի որոնման հարթակը։

«Հարգելի՛ աշխատանք փնտրողներ, գործատուներ, տեղեկացվում է, որ ս.թ. հուլիսի 1-ից գործում է ԵԱՏՄ «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման հարթակը:
Որոնողական համակարգը ապահովում է հասանելիությունը միության անդամ պետություններում(Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն) թափուր աշխատատեղերի և աշխատանք փնտրողների մասին տեղեկատվությունը:

Տվյալները «Աշխատանք առանց սահմանների» աշխատանքի որոնման համակարգին փոխանցելու նպատակով անհրաժեշտ է հաշվառված լինել Ձեր բնակության վայրը սպասարկող Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների զբաղվածության ոլորտի գործառույթները իրականացնող «Գործ» տեղեկատվական համակարգում և տալ համաձայնություն, որից հետո անհրաժեշտ է գրանցվել https://workforall.am/ պաշտոնական կայք էջում:

Արդյունքում աշխատանք փնտրողներն և գործատուները, հնարավորություն կունենան ընտրել մեկ կամ մի քանի երկիր, որի տարածքում կարող են փնտրել աշխատանք կամ աշխատող:

Մանրամասներին ծանոթանալու համար ստորև ներկայացվում է «Աշխատանք առանց սահմանների-Հայաստան» հարթակի օգտվողի ուղեցույցը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ