fbpx
Սպորտ

Աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկն ավարտեց կարիերան

Ռուսաստանցի գրոսմայստեր, շախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:

«Դե մի քանի ամիս առաջ էի ընդունել այս որոշումը, հիմա ցանկանում եմ պաշտոնապես հայտարարել այդ մասին իմ վերջին մրցաշարից հետո: Պրոֆեսիոնալ շախմատիստի կյանքը գերազանց ճանապարհորդություն էր, եւ ես շատ շնորհակալ եմ շախմատին այն ամենի համար, ինչ տվել է ինձ: Երբեմն հեշտ չէր, երբեմն ավելի հաջող էր, քան կարող էի պատկերացնել, բայց ամեն դեպքում՝ անգին մարդկային փորձ էր»,- 43-ամյա Կրամնիկի խոսքը մեջբերում է Tata Steel Chess մրցաշարի պաշտոնական կայքը:

Կրամնիկը աշխարհի չեմպիոն էր հռչակվել 2000 թվականին՝ հաղթելով Գարի Կասպարովին եւ տիտղոսակիրն էր մինչեւ 2007 թվականը: Ռուսաստանի հավաքականի կազմում Կրամնիկը դարձել է Օլիմպիադայի եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի թիմային չեմպիոն:

Հաղորդում է news.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ