Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով վերահաստատում են Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:
Այսպիսով` խորհուրդը նոյեմբերի 9-ը հռչակել է ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր և ժամանակավորապես դադարեցրել Լոս Անջելես-Շուշի բարեկամության ծրագիրը՝ մինչև քաղաքի վերաազատագրումը բռնազավթումից:
Բանաձևում ասվում է նաև, որ խաղաղ բնակչությանն ահաբեկելու համար Ադրբեջանը կիրառել է կասետային ռումբեր և միջազգային իրավունքով արգելված այլ զինատեսակներ, այդ թվում՝ սպիտակ ֆոսֆոր։