Ինչպես արդեն հայտնի էր դարձել, Հունգարիան կորոնավիրուսի դեմ 100 հազար դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ է նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։
Խմբաքանակն արդեն Հայաստանում է։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ Հունգարիան պատվաստանյութերը նվիրաբերել է մարդասիրական օգնության շրջանակներում։
