Պայքարի միջոցով անհնարին է չհասնել նպատակին. Միջազգային ռեկորդակիր Յուրի Սաքունց

Հրապարակող՝

saqunc

Ամենադիտվածներ

Azat.tv-ն զրուցել է միջազգային ռեկորդակիր Յուրի Սաքունցի հետ

-Գիտեմ, որ դուք սպորտով սկսել եք զբաղվել 2002 թվականից ձեր հոր՝ Նիկոլայ Սաքունցի մոտ, Ձեր հայրը ազդեցություն ունեցե՞լ է ձեր ընտրության վրա։

-Այո, առաջին քայլերս արել եմ հայրիկիս մոտ, ազատ ոճի ըմբշամարտով եմ զբաղվել մինչև 16 տարեկանը, ստացել եմ տարբեր մրցանակներ, մասնակցել միջազգային մրցույթների։ Այնուհետև, երբ ծնկների վնասվածք ստացա սպորտաձևս փոխեցի ուժային եռամարտ և ուժային ըմբշամարտ և սկսեցի նաև դրա հետ մեկտեղ ռեկորդներով զբացվել։

– Իսկ որտեղի՞ց է եկել ռեկորդներով զբաղվելու միտքը

-Ռեկորդներով զբաղվելու միտքը եկել է այն ժամանակ, երբ հեռուստատեսությամբ տեսա, որ գերմանացի մարզիկը 3 ֆուտբոլի գնդակների վրա հենում-ծալում վարժությունն էր անում, 47 անգամ արեց մեկ րոպերում։ Ինձ թվաց դա հեշտ և դա ինձ ստիպեց փորձեմ դրանով զբաղվել։ Մեկ ամիս մարզվեցի այդ վարժության վրա, մեկ րոպեում կատարեցի 57 անգամ։ Այդ ժամանակ դեռ 16 տարեկան էի, առաջին ռեկորդս դա է եղել

 -Ո՞րն էր ամենակարևոր բանը, որ սովորեցիք ձեր հոր հետ աշխատելու ընթացքում

-Կամքի ուժ, նպատակին հասնելու ցանկություն, պայքար մինչև վերջ։ Այսօր մարզիկի մեջ հոգու ուժն է կարևոր։ Ժողովրդական լեզվով ասած դուխը։ Ֆիզիկապես կամ տեխնիկապես շատ ուժեղ մարզիկ կարող ես լինել, բայց եթե հոգու ուժը չկա, կոտրված ես դու, դժվար կարողանաս օգտագործես այն, ինչ ունես

– Եղե՞լ է պահ, որ ներսում ընկճվածություն, ճնշվածություն եք ունեցել և հաղթահարել եք դրա կամ այլ բանի միջոցով

-Բոլոր ռեկորդներին մոտենալիս, տեսնում ես, որ քեզանից 50 անգամ ծանր առարկա ես տեղափոխելու, դու արդեն ինքնըստինքյան զարմանում ես և նաև վախենում, որ չես կարողանա անել։ Վախենում եմ նաև նրա համար, որ այդքան մարդ է հավաքվում, չկարողանամ, ամոթ կլինի։ Բայց ամեն ինչը փորձում եմ հաղթահարել, և մտածում եմ, որ առաջնային ես դա իմ համար եմ անում։ Պետք է քաշես և ռեկորդը սահմանես, նոր մտածես այլ բաների մասին

-Ձեր առաջին ռեկորդը գրանցել եք 16 տարեկանում, ինչո՞վ էր դա ձեզ համար կարևոր

Կարևոր պահը այն էր, որ դա էր մեկնարկը իմ ռեկորդների և նաև սկսեց ռեկորդային հարթակը դուր գալ ինձ։ Այդ ժամանակ եկան հարազատները, ընկերները ոգևորեցին, դիպլոմ, մեդալ, որն էլ պատճառ դարձավ, որ սկսեմ ավելի ունիկալ բաներ մտածել և զբաղվել ռեկորդներով։

– Երկրորդ ռեկորդը գրանցեցիք, երբ զինծառայող էիք, և դա ձեր առաջին աշխարհի ռեկորդն էր։ Ո՞վ էր նախկին ռեկորդակիրը և ի՞նչ էիք զգում դրանից հետո։

-Ծառայության ժամանակ ձեռքերի վրա քայլելով քաշեցի 3 տոննա քաշ ունեցող մեկ մեքենա։ Տեսահոլովակ տեսա, որտեղ ադրեջանցի մարզիկը 2 տոննա քաշ ունեցող մեքենա էր քաշում։ Դա եղավ պատճառը, որ փորձեմ շրջանցել։ Ես այնպիսի տեղ եմ ծառայել, որտեղ հայրենաասիրությունը մեծ բան էր, այնտեղ բարձր էր գնահատվում դուխը ու մենք սովորում էին լինել այդպիսին։

-Դրանից հետո եղե՞լ է այլ մեկը, ով կարողացել է նույնը կրկնել։

-Ոչ, դեռ այդպիսի մեկը չի եղել։ Մինչև հիմա դեռ պահում եմ։ 3 տոննայից հետո ամեն անգամ ավելացրել եմ, իսկ հիմա 4,5 տոննա է։ 4,5 տոննան արել եմ 2020 սեպտեմբերի 21-ին Շահումյանի հրապարակում․ մեծ մեքենա եմ քաշել։

Մի քանի օր առաջ գրանցեցիք ձեր վերջին ռեկորդը՝ ճկույթով քաշելով գնացքի երկու վագոն 65 տոննա կշռով, ինչպե՞ս եք պատրաատվել և ձեզ ո՞վ է օժանդակել այդ հարցում

-Մենք նախատեսել էինք սկբում 70 տոննա, սակայն ասացին, որ մոդեռնիզացիա եղած է այդ վագոնները, ավելի լավ որակի պատճառով թեթևացել է քաշը։ Այս գաղափարի շուրջ մոտ մի քանի ամիս մտածել ենք HYEDRAM կազմակերպության հետ, Տիրանի հետ, նա մեր ընկերն է։ Փորձեցինք այնպիսի բան անել, որ հոգու ուժ կտա մեր ժողովրդին, Հայաստանը ավելի ուժեղ կդարձնի, ինչու չէ նաև մեր զինվորներին և ժողովրդին դուխ կտա, գուցե ժամանակավոր, բայց կկտրի այդ հոգսերից և հպարտանալու առիթ կտա։ Հայ դրամի հովանավորչությամբ է կազմակերպվել միջոցառումը։ Կազմակերպության նպատակն է հզորացնել Հայաստանի տնտեսությունը

-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք «Ես երազանք չունեմ». Ինչու՞

-Ես առաջնորդվում եմ ոչ թե երազանքով, այլ նպատակով, դրա համար չեմ ասում այդ բառը։ Ես նպատակ եմ դնում և Աստծո ցանկությամբ հասնում այդ նպատակին։

-Դուք մասնակից եք եղել քառօրյա պատերազմին, ժամկետարին զինծառայող եք եղել, թե՞ կամավոր։

-Այդ ժամանակ ժամկետային զինծառայող եմ եղել, որի ժամանակ էլ մասնակցել եմ։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծվեց ծանր իրավիճակ Հայաատանի և Արցախի համար, որպես քաղաքացի և հանրային դեմք, ինչպե՞ս կցանքանայիք, որ հանգուցալուծվի իրավիճակը։

-Կցանկանամ, որ այս ամեն ինչը լավ ավարտ ունենա։ Թող Աստված պահապան լինի մեր երկրին, իմ ժողովրդին, վստահ եմ լավ կլինի։

Այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել, որ Լաչինի մարդասիրական միջանցքում գտնվող բնակավայրերը պետք է լքեն բնակիչները. Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մեր հայրենակիցների կյանքի և սեփական իրավունքներն ու անվտանգությունը։ Արդյո՞ք հնարավոր է քաղաքացիական պայքարի միջոցով արդյունքի հասնել։

-Անհնարին բան չկա այս կյանքում։ Կարևորը գնալ նպատակի հետևից։

Հեղինակ՝ Ռիտա Մնացականյան

Ամենաթարմ