Փարիզի Աստվածամոր տաճարի՝ կրակի ճիրաններից փրկված արվեստի ստեղծագործությունները փոխադրվել են Լուվրի թանգարան, որտեղ կանցկացվի դրանց վերականգնումը: Այս մասին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Նախարարների խորհրդի՝ ապրիլի 17-ին կայացած նիստի արդյունքներըի ամփոփման ժամանակ նախարարների կաբինետի ղեկավարը նշել Է, որ խոսքը, մասնավորապես, վերաբերում Է Քրիստոսի Փշե պսակին, Սուրբ Լյուդովիկոսի պատմուճանին:
«Այն բանից հետո, երբ դրանք տեղափոխվել Էին Փարիզի քաղաքապետարան, այժմ անվտանգ պայմաններում գտնվում են Լուվրի պահեստարաններում: Դրանք կենթարկվեն խորը հետազոտության և վերականգնման»,-հայտնել Է Ֆրանսիայի վարչապետը: