Աշխարհ

Աստղադիտակը տարօրինակ աստղային համակարգ է հայտնաբերել

Ռիդուս համացանցային թերթը հայտնում է, որ ՆԱՍԱ-ի փորձագետների հետազոտությունների արդյունքում ՏԵՍՍ աստղադիտակը տարօրինակ աստղային համակարգ է հայտնաբերել։

Գտածոյի առանձնահատկությունը WD 1856 b գազային հսկա մոլորակը պտտվելն է փոքրիկ սպիտակ գաճաճ մոլորակի շուրջ։ Նշենք, որ հիմնականում երևույթը հակառակն է տեղի ունենում․ փոքր մոլորակն է պտտվում մեծ մոլորակի շուրջ։

WD 1856 b մոլորակը չափերով կարող է համեմատվել Յուպիտերի հետ և չափերով մոտ յոթ անգամ մեծ է WD 1856+534 մոլորակից, որի շուրջ և պտտվում է։

Մասնագետները հայտնել են, որ մոլորակը գաճաճի շուրջ պտույտ է կատարում 34 ժամը մեկ, ինչը 60 անգամով ավելի արագ է, քան Մերկուրիի պտույտը Արևի շուրջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ