Ատալանտան «ծնկի բերեց» Յուվենտուսին

Ամենադիտվածներ

Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Ատալանտան» սեփական հարկի տակ ընդունեց «Յուվենտուսին»: Խաղը կայացավ «Ատլետի Աձուրի» ստադիոնում և ավարտվեց 3:0 հաշվով` հօգուտ տանտերերի:

Հաղթողի կազմում դուբլ ձևակերպեց կոլումբացի հարձակվող Դուվան Սապատան, ևս մեկ գոլ իր հաշվին գրանցեց բելգիացի պաշտպան Տիմոտի Կաստանը:

Այսպիսով, «Ատալանտան» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ:

Կիսաեզրափակչում «Ատալանտան» կհանդիպի «Ֆիորենտինային», որն այսօր ջախջախել էր «Ռոմային» 7:1 հաշվով: «Միլանը»` հաղթելով «Նապոլիին» (2:0), կհանդիպի «Ինտեր»-«Լացիո» (հունվարի 31) զույգի հաղթողի հետ:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ