fbpx
Աշխարհ

Աթամբաևին հարկադրաբար բերման կենթարկեն

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը որոշել է բոյկոտել քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին անօրինականորեն ազատ արձակելու գործով դատը և համապատասխան գրավոր հայտարարություն է արել: Դատարանը նրան հարկադրաբար բերման ենթարկելու որոշում է կայացրել: Այս մասին հայտնել է փաստաբան Սերգեյ Սլեսարյովը:

Հարկադրաբար բերման ենթարկելու հանձնարարությունը տրված է պահակային ծառայությանը. այդ դատավարության հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 15-ին, հավելել է նա: Ավելի վաղ այն մասին, որ Աթամբաևը բոյկոտ է հայտարարել դատարանին և հրաժարվել է ներկա գտնվել դատավարությանը, հայտնել էր փաստաբան Զամիր Ժոոշևը: Նրա խոսքով՝ նախկին նախագահը դատը համարում է անօրինական:

Աթամբաևի պաշտպանությունն այն կարծիքին է, որ դատին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ նախկին նախագահի հայտարարությունը բավարար էր, որպեսզի դատավարությունն անցկացվի առանց նրա, նշել է Սլեսարյովը: Բատուկաևին անօրինականորեն ազատ արձակելու գործով 19 մարդ է անցնում: Նրանցից 14-ն ընդունել են իրենց մեղքը և հետաքննության հետ գործարքներ են ստորագրել: Աթամբաևն այդ գործով անցնում էր որպես վկա, բայց հրաժարվում էր ներկայանալ հարցաքննության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ