Համբուրգից Բրազիլիա ուղևորվելիս Ատլանտյան օվկիանոսում հրդեհվել և խորտակվել է երկու հազար թանկարժեք մեքենաներով բարձված իտալական նավը: Տեղեկացնում է Daily Mail-ը:
Հայտնի է, որ բրիտանական ռազմածովային ուժերին հաջողվել է փրկել 27 հոգանոց անձնակազմը: Ըստ աղբյուրի՝ նավը խորտակվել է Ֆրանսիայի ափերի մոտ: Երկրի իշխանությունները սկսել են հավաքել նավից արտահոսած վառելիքը:
Porsche ընկերությունը հայտնել է նավի վրա սեփական արտադրության 37 մեքենայի առկայության մասին:
Նավի վրա եղել են նաև Audi A3, A5, RS4, RS5, Q7 մեքենաներ:
https://www.youtube.com/watch?v=queMTcz7B2U