«Աթլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն բավականին բուռն է արձագանքել Չեմպիոնների լիգայում՝ «Աթլետիկո»-«Յուվենտուս» (2:0) հանդիպման ժամանակ Ալվարո Մորատայի խփած գոլին, որը մրցավարը չի հաշվել VAR-ի օգնությամբ:
Գերմանացի մրցավար Ֆելիքս Ցվայերը չի արձանագրել իսպանացի հարձակվողի գոլը՝ տեսակրկնությունը դիտելուց հետո:
Այդ պահին Սերեսոն լքել է «Վանդա Մետրոպոլիտանոյի» օթյակը: 70-ամյա իսպանացի ղեկավարը անչափ դժգոհ է եղել ու VAR-ն անվանել խայտառակություն:
AS-ը գրում է, որ ակումբի նախագահն իր թիմի երկու գոլերը դիտել է հեռուստացույցով:
Հաղորդում է armsport.am-ը։