«Ատլետիկո» Մադրիդի պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը համաձայնության է եկել բրազիլական «Ատլետիկո Պանաենսեի» հետ՝ թիմի պաշտպան Ռենան Լոդիի տեղափոխման հարցում։
Նշվում է, որ Լոդին արդեն անցել է համապատասխան բուժզննումը մադրիդյան ակումբում։ Ըստ պայմանագրի՝ պաշտպանը «Ատլետիկոյում» կանցկացնի 6 մրցաշրջան։
Հավելենք նաև, որ Լոդին բրազիլական ակումբի կազմում մասնակցել է 49 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։
📝 | Agreement with @AthleticoPR for @renan_lodi to become an Atlético player 🔴⚪
🇧🇷 The Brazilian has already signed his contract for the following six seasons.
👋 Welcome! 🔝
👉 https://t.co/yffBiTX5jb#AúpaAtleti #WelcomeLodi pic.twitter.com/3PJ1uREh6C— Atlético de Madrid (@atletienglish) July 7, 2019