«Ատլետիկոն» հետաքրքրված է «Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով։
Հայտնի է, որ ակումբը կփորձի ձեռք բերել ֆուտբոլիստին, եթե մոտ ժամանակներս նրա պայմանագիրը խզվի։
«Բարսան» այլևս հույս չի կապում Սուարեսի հետ ու պատրաստ է նրան ազատ գործակալի կարգավիճակ տալ, սակայն հարձակվողը ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար պահանջում է 25 մլն եվրո։
Այս մասին տեղեկանում ենք AS-ից: