ESPN-ի հաղորդմամբ՝ «Ատլետիկոյում» ցանկանում են տուգանել Անտուան Գրիզմանին պայմանագրի կետերը չկատարելու և թիմի մինչմրցաշրջանային հավաքներին չմասնակցելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրիզմանը մադրիդյան ակումբին հայտնել էր սեփական տրանսֆերի հրաժարագինը վճարելու մասին, որը կազմում է 120 միլիոն եվրո։
Նշվում է նաև, որ «Բարսելոնայում» վստահ են՝ Գրիզմանի տրանսֆերը կկարողանան ձեռք բերել այս շաբաթ։