Հռոմում այս օրերին շարունակվում է ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 1/16-րդ եզրափակիչում մրցում էր Սալվատորե Կարուզոյի հետ։
Ջոկովիչը 2 սեթում 6-3, 6-2 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։
Աշխարհի 6-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը պարտություն կրեց Յանիկ Սիների դեմ խաղում։ Իտալացին հաղթել է 6-1, 6-7(9), 6-2 հաշվով։
