Թուրքիայում անցկացվող «SAHA EXPO 2021» պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ «Baykar Makine» ընկերության տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտնել է երկու նոր ռազմական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) մոդելի նախագծման մասին։ Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Բայրաքթարը նշել է, որ նոր ԱԹՍ-ները հարմարեցված են լինելու այնպես, որ կարողանան թռիչք կատարել թուրքական նավատորմի դեսանտային նավի՝ «TCG Anadolu»-ի վրա։
Բայրաքթարի խոսքով՝ Թուրքիան առանց այդ էլ առաջատար է ԱԹՍ արտահանող երկրների շարքում, իսկ նոր ԱԹՍ-ներով էլ ավելի է զարգացնելու ձեռք բերած թափը։