Արոնյանը վարկանիշով 10-րդն է․ FIDE-ն ներկայացրել է հունվարի դասակարգման աղյուսակը
Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը թարմացրել է դասակարգման աղյուսակը: Դասակարգման աղյուսակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով իր ակտիվում ունի 2835 վարկանիշ: Երկրոդ տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան (2828): Լավագույն եռյակը եզրափակում է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը 2817 վարկանիշով: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 10-րդ տեղում է՝ 2767 վարկանիշով: Գրում է armsport.am-ը։
Մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը
Սանկտ Պետերբուրգում մեկնարկեց կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Մրցաշարը բաղկացած է 21 տուրից: Երեկ տեղի ունեցան 1-12-րդ տուրերը: Մրցաշարը հաջող էր մեկնարկել Լևոն Արոնյանը, ով 10-րդ տուրից հետո գլխավորում էր աղյուսակը, սակայն հայկական շախմատի առաջատարը 11-րդ տուրում պարտվեց Մագնուս Կարլսենին, իսկ 12-րդում՝ Անիշ Գիրիին: 12 տուրից հետո աղյուսակը 9,5-ական…
Լոնդոնի կենտրոնում գտել են 18-րդ դարում կառուցված սառույցի ստորգետնյա պահոց
Լոնդոնի կենտրոնում հայտնաբերվել է 1780-ական թվականներին կառուցված ստորգետնյա սառցարան, հաղորդում է Լոնդոնի հնագիտության թանգարանը (MOLA): Պահոցը գտնվում է Regent’s Park-ի մոտ: Դրա չափերն են՝ 7,5 մետր լայնություն և 9,5 մ խորություն: Այն կառուցված է կարմիր աղյուսով: Հատկանշական է, որ ստորգետնյա սառցարանը, ի տարբերություն մակերեսային շենքերի, վերապրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ռմբակոծությունը և գերազանց վիճակում է:…
Հայ մարզիկը քունգֆուի աշխարհի չեմպիոն է դարձել
Քունգֆու ֆայթինք ոճում 65 կք քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչակվել Հենրիկ Ազատյանը, գրում է 1in.am-ը: Առաջնությանը մասնակցում են 20 երկրների ներկայացուցիչներ։ Հայաստանից մասնակցում են Հենրիկ Ազատյանը (քունգֆու ֆայթինք) և Մուշեղ Տերտերյանը (թույ շոու): Իսկ Հայաստանի քունգֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը ընգրկված է միջազգային մրցավարների կազմում։
Հպարտ ու երջանիկ եմ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար․ Մարկոս Պիզելի
Լրագրողների և ակումբների ներկայացուցիչների հարցման արդյունքում Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելլին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների և հաջորդ տարվա ծրագրերի մասին. «Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու առթիվ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմն, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ…
Արթուր Գևորգյան. 2019-ը նախաօլիմպիական է. պետք է լինենք ավելի աչալուրջ և հետևողական
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառման միջոցով ամփոփել է անցնող տարին. «Անցնող տարում հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարերում, ինչպես նաև Եվրոպայի ու աշխարհի տարբեր տարիքային առաջնություններում նվաճել են 51 մեդալ: Այս տարի տեղի չեն ունեցել մեծահասակաների Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններ: Այս տարի մեր բռնցքամարտիկների ցույց տված արդյունքները բավարար են, սակայն առջևում…
Տիգրան Պետրոսյանը 10-րդն է արագ շախմատի ԱԱ-ում
Սանկտ-Պետերբուրգում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնությունում կայացան բոլոր 15 տուրերը: 15 հնարավորից 11 միավոր հավաքեց Ռուսաստանի ներկայացուցիչ Դանիլ Դուբովը: Վերջինիս կեսական միավոր զիջեցին Շախրիյար Մամեդյարովը, Հիկարու Նակամուրան, Վլադիսլավ Արտեմիևը և Մագնուս Կարլսենը: Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Պետրոսյանը հավաքեց 10 միավոր և 10-րդ տեղում է, Գաբրիել Սարգսյանը` 31-րդ, իսկ Լևոն Արոնյանը` 103-րդ: Կանանց պայքարում 12 հնավորից 10…
Բակո Սահակյանը պարգևատրել է մի խումբ մարզիկների և մարզիչների
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2018 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման: 2018 թվականին սպորտի բնագավառում արձանագրված ցուցանիշները Նախագահը բնութագրել է գոհացուցիչ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության 1829 մարզիկ մասնակցել է տարբեր մարզաձևերից Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի…
ՊՍԺ-ն հետաքրքրված է Իսկոյի ծառայություններով
ՊՍԺ-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով, հայտնում է Paris United-ը: Աղբյուրի փոխանցմամբ, փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին հանդիպել է Պակո Ալարկոնի հետ, որը ֆուտբոլիստի հայրն է և գործակալը: Իսկոն ցանկանում է հեռանալ «Ռեալից» թիմի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, այդ իսկ պատճառով նրա հայրը կապ է հաստատել մի շարք ակումբների`…
Ով է Գատուզոյին Միլանում փոխարինելու հիմնական թեկնածուն
Ինչպես հայտնում է Football Italia-ն, իտալական «Միլանը» կազմել է այն մարզիչների ցանկը, ովքեր դիտարկվում են որպես Ջենարո Գատուզոյին փոխարինող: ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Սպալի» հետ Ա Սերիայի հանդիպումից հետո իտալացին հեռացվելու է զբաղեցրած պաշտոնից: Գատուզոյին փոխարինելու հիմնական թեկնածուն Անտոնիո Կոնտեն է, ում գլխավորած վերջին ակումբը Լոնդոնի «Չելսին» էր: Եթե Կոնտեն չհամաձայնի գլխավորել միլանյան ակումբը, ապա…
Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն բասկետբոլիստը և մարզիչը
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հարցում էր անցկացրել` պարզելու 2018 թվականի լավագույն մարզչին և բասկետբոլիստին: Լավագույն բասկետբոլիստի քվեարկության արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի հավաքականի ավագ և Ա լիգայում հանդես եկող «Արցախի» առաջատար խաղացող Ալբերտ Թադևոսյանը: 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի հավաքականում և Բելգիական «Մոնս» ակումբում հանդես եկող Անդրանիկ Չրաբաշը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի հավաքականի…
Ռուսաստանում բացվելու է Հովհաննես Այվազովսկու շարժական ցուցահանդեսը
Ռուսաստանի ողջ տարածքում կազմակերպվելու է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի շարժական ցուցահանդեսը, ներկայացվելու են Թեոդոսիայում նրա անվան պատկերասրահում գտնվող աշխատանքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան: «Ցուցահանդեսը կանցկացվի 2019 թվականին»,-ասել է նա: ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին վստահեցրել է, որ նկարները կլինեն հուսալի պաշտպանված։ «Մշակված է տեխնոլոգիա։ Առաջին, բոլոր…
Ասկերանի շրջանում հայտնաբերվել է 12-13-րդ դարերի խաչքար
Ասկերանի շրջանի Պատարա գյուղի տարածքում 12-13-րդ դարերով թվագրվող խաչքար է հայտնաբերվել: Նորահայտ խաչքարը հայտնաբերել են Ասկերանի շրջանի հուշարձանի պահապան Զարինա Այդինյանն ու վերջինիս ամուսինը: Տարածքում կան նմանատիպ ջարդված այլ խաչքարեր:














