Azat TV

  • Թուրքիայի Հանրապետությունում մեկ տարվա ընթացքում գնաճը կազմել է 61 տոկոս, ինչը շուրջ 10 անգամ ավելի շատ է Եվրոպայում գրանցված 6,2 տոկոս գնաճից։ Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով Թուրքիայի վիճակագրական ծառայությանը։ Այստեղ խոսքը վերաբերվում է 2022 թվականի մարտ ամսին, որը համեմատության մեջ է դրվել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Ըստ աղբյուրի՝ ոչ պաշտոնական տվյալներով…

    Թուրքիայում գնաճը 10 անգամ ավելի շատ է եղել Եվրոպայում գնաճից
  • Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Նա այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում ու լուսանկար հրապարակել Կիևից։ «Ազատ և դեմոկրատական Եվրոպայի հենց սրտում», – մեկնաբանել է լուսանկարը Միշելը։ In Kyiv today. In the heart of a free and democratic Europe. @ZelenskyyUa pic.twitter.com/7DxTeoxtMc — António Costa (@eucopresident) April 20, 2022

    Շառլ Միշելը Կիևում է
  • Ապրիլի 24-ին` ժամը 08:30-ից մինչև 22:00-ն կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Facebook-ի պաշտոնական էջից։ Աթենքում հայ երիտասարդները պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն տեղի ունեցավ Ֆրանսիայի Նիմ քաղաքում «Երևանի քաղաքապետի 2022թ. ապրիլի 12-ի` «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն,…

    Անվճար տեղափոխում դեպի Ծիծեռնակաբերդ՝ ապրիլի 24-ին
  • Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպումը կարող է կայանալ Իսրայելի մայրաքաղաք Երուսաղեմում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Իսրայելի դեսպանը։ Նա նշել է, որ պաշտոնական Երուսաղեմը պատրաստ է ընդունել նաև ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ Ստամբուլում։

    Իսրայելը պատրաստ է ընդունել Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումը
  • Աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան սոցցանցերում հայտնել է իր հղիության մասին։ Այս մասին տեղեկանում ենք WTA-ի հրապարակումից։ Հիշեցնենք, որ Շարապովան կարիերան ավարտել է 2020 թվականի փետրվարին ու հենց նույն տարվա դեկտեմբերին նշանադրվել է բրիտանացի գործարար Ալեքսանդր Գիլքսի հետ։ Նշենք, որ Շարապովան այժմ բնակվում է Ֆլորիդայում։ Baby on the way 🥰 📸: @MariaSharapova pic.twitter.com/X3AxfpjO56 —…

    Մարիա Շարապովան փոքրիկի է սպասում (ԼՈւՍԱՆԿԱՐ)
  • «Ձայն» լիբերթար պահպանողական կուսակցության կառավարման խորհուրդը բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված ԿԳՄՍՆ-ի ապրիլի 12-ի հայտարարության հետ։ Դումանյանն ընդունել է ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարին ԿԳՄՍՆ հանրային քննարկման է ներկայացրել կրթության հիմքով տարկետման համակարգի փոփոխության նախագիծը «Պարոն Վարչապետ, Հասկանում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չունի միգրացիոն քաղաքականություն, հասկանում ենք նաև, որ…

    Սպասում ենք հստակ և կողմնորոշված արձագանք․ բաց նամակ վարչապետին
  • Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել Թուրքիայի դեսպանատան առջև։ Նրանք պահանջել են Թուրքիայից՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ըստ աղբյուրիների, այս քայլով նաև հայ երիտասարդությունը ցանկանում է հասկացնել, որ Ցեղասպանության ճանաչման պայքարը շարունակվում է։

    Աթենքում հայ երիտասարդները պահանջել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը
  • Միմյանց հետ հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը։ Այս մասին տեղեկանում ենք ռուսական պաշտոնական աղբյուրներից։ Նշվում է, որ կողմերը քննարկման առանցքում են եղել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները։ Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի մակարդակով համանախագությամբ գործող աշխատանքային խմբին ու տարածաշրջանում հաղորդակցության վերականգնմանը։

    Գրիգորյանն ու Օվերչուկը խոսել են տարածաշրջանում կոմունիկացիաների վերականգնումից
  • Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 422799 դեպք, որոնցից 410503-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1992 պացիենտ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նշվում է, որ երեկ կատարվել է 2466 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 15 նոր դեպք, ապաքինվել են ևս 18-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել։ Ըստ…

    Հայաստանում մեկ օրում քովիդի 15 նոր դեպք է գրանցվել
  • Բրազիլական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն կրկին հոսպիտալացվել է։ Այս մասին գրում է ESPN-ն։ Նշվում է, որ այս անգամ նրա կյանքին վտանգ չի սպառնում ու նա վերակենդանացման բաժանմունքում չէ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Պելեն վիրահատվել էր, որի շրջանակում հեռացվել էր նրա հաստ աղիում հայտնաբերված ուռուցքը, ինչպես նաև նա քիմիաթերապիա էր անցել։

    Պելեին հոսպիտալացրել են
  • Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու պատգամավորների մասնակցությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Նորագույն սարքավորումներով նոր ամենագնաց ռեանոմոբիլ՝ Ալավերդու ԲԿ-ին (ԼՈւՍԱՆԿԱՐ) Ի՞նչ ըմպելիքներ են օգտագործում երկարակյաց մարդիկ «Առողջապահության նախարար…

    Ժամանակը պետք է օգտագործել և շարունակել պատվաստման գործընթացը․ Ավանեսյան
  • Աշխարհահռչակ գործարար և նորարար Իլոն Մասկը մտաադիր է գնել Twitter-ն ամբողջությամբ ու այն վերածել մասնավոր ընկերության։ Այս մասին գրում է NYP-ը։ Մասկը պատրաստվում է միայն դրանից հետո ընկերության բաժնետոմսերը վաճառել կամ փոխանակել։ Նա նշել է, որ մինչև 15 միլիարդ դոլար է պատրաստ ներդնել այդ ծրագրի իրականացման համար։

    Մասկը ցանկանում է գնել Twitter-ն ու այն դարձնել մասնավոր
  • Երեկ՝ ապրիլի 18-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը աշխատանքային այց է կատարել Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան բնակավայրեր։ Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի Facebook-յան էջից։ Ինչպե՞ս դիմավորեցին Փաշինյանին Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈւԹ) «Շուռնուխում մարզպետը դիտարկել է ՀՀ կառավարության միջոցներով կառուցվող նոր բնակելի թաղամասի շինարարության ընթացքը, մինչ այժմ արվածի արդյունքները, հետևել որակին, խոսել շինարարների հետ․ 170 քմ մակերեսով…

    Սյունիքի մարզպետն այցելել է Շուռնուխ և Որոտան
  • «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանն այցելել է Ազատության հրապարակ ու կոչ արել բոլորին միանալ պայքարին։ Նա նշել է, որ այսօրվանից կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը ու համախմբվում է վարչապետ «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ»։ Տոնոյանի խոսքով՝ նրանք այսօր ասելու են, թե ինչու պետք է հեռանա Փաշինյանը, ինչ…

    Կարին Տոնոյանը գնացել է Ազատության հրապարակ․ նրա կուսակցությունը դադարեցրել է գործունեությունը
  • Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուսաստանի Դաշնություն է ժամանել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնական կայքից տեղեկացնում են, որ Փաշինյան-Պուտին հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։ Նշվում է, որ մնացած ռուս պաշտոնյաների հետ նախատեսված հանդիպումները տեղի կունենա վաղը՝ ապրիլի 20-ին։ Վարչապետի աշխատակազմից նաև տեսանյութ է հրապարակել, որում երևում վարչապետ Փաշինյանի ժամանումն ու դիմավորումը։ https://www.youtube.com/watch?v=qF7NZT_AEug

    Ինչպե՞ս դիմավորեցին Փաշինյանին Մոսկվայում (ՏԵՍԱՆՅՈւԹ)