Azat TV
«Իմ քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սոս Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՀԱԶԱՆԳ Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, երբ ես և թիմի անդամները հայտնաբերեցինք, որ իմ նախընտրական պաստառները, որոնք փակցված էին օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում, այլևս չկան կամ էլ պատռված են: Ժպտում եմ, որ…
Aysor.am-ը գրում է. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դեռ մանրամասներ չի հայտնում՝ ով է պատգամավորը, որի մասին հայտարարել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Վանեցյանն ասաց, որ արտերկրից սպասում են փաստաթղթերի, որից հետո միայն մանրամասներ կհայտնեն։ «Երբ կարևոր փաստթղթերը ստանանք, տեղեկություն կհաղորդենք», – ասաց Վանեցյանը։ Մեր հարցին, թե ճի՞շտ…
ՄԵՆՔ Դաշինքի նախընտրական քարոզարշավը նոյեմբերի 28-ին կշարունակվի Շիրակի մարզում: Դաշինքի անդամները վաղը ժամը 11:00-ին կլինեն Արթիկի հրապարակում: Արթիկում ՄԵՆՔ Դաշինքը կիրականացնի նաև միջհամայնքային կանգառներ, այնուհետև քարոզարշավը Ամասիայում և Գյումրիում՝ հաղորդում է դաշինքի պաշտոնական էջը:
Վերաքննիչ դատարանում երեկ հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է նրա կալանքի որոշմանը: Վճռաբեկ դատարանն օրերս բեկանել էր Վերաքննիչի նախկին որոշումը, որով Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից՝ անձեռնմխելիության հիմքով: Հիմա Վերաքննիչը փաստորեն նոր քննություն է իրականացնում և պետք է որոշի՝ մնո՞ւմ է Քոչարյանն ազատության մեջ, թե՞ կալանավորվում է: Սա, իհարկե, հայաստանյան…
Արարատ Միրզոյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է. «Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետների հետ փակ հանդիպմանը կառուցողական քննարկում ունեցանք մի շարք հարցերի, այդ թվում ՀԱՊԿ քարտուղարության վերաբերյալ։ Ապա կայացավ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նեղ կազմով նիստը, որին հաջորդեց ընդլայնված կազմով նիստը: Քննարկեցինք ԵԱՏՄ թվային օրակարգին, տրանսպորտային, մաքսային, հարկային համագործակցությանը, գազի ընդհանուր…
armVote-ի փոխանցմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում քաղաքացիներին՝ քողարկված ձևերով կամ բարեգործության անվան տակ ընտրակաշառք տալու երևույթի ականատես լինելու դեպքում, անհապաղ դիմել ՀՀ դատախազությանը կամ իրավապահ մյուս մարմիններին: