fbpx
Իրավական

Երկրորդ օրն է՝ պատռում են «Իմ քայլը» դաշինքի թեկնածուի պաստառները

husapatkerak

«Իմ քայլը» դաշինքի կողմից Արարատի մարզն ընդգրկող թիվ 5 ընտրատարածքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սոս Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«ԱՀԱԶԱՆԳ

Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը, երբ ես և թիմի անդամները հայտնաբերեցինք, որ իմ նախընտրական պաստառները, որոնք փակցված էին օրենքով սահմանված և թույլատրելի վայրերում, այլևս չկան կամ էլ պատռված են:

Ժպտում եմ, որ արդեն երկրորդ օրը իմ պաստառները նման հետաքրքրության են արժանացել:

Ի դեպ, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ «Պաստառների պատռում» օպերացիան իրականացվել է անչափահասների ներգրավմամբ:

Վաղն առավոտյան այս մասին Արարատ քաղաքի ոստիկանության բաժանմունքը կստանա հաղորդագրություն»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ