Նիկոլ Փաշինյանն իր Ֆեյսբուքյան էջում ներկայացրել է «Իմ քայլը» դաշինքի վաղվա քարոզարշավի ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը: Նա գրել է.
«Վաղը ՀՀ Կոտայքի մարզ ենք այցելում: Ստորեւ ներկայացնում եմ ժամանակացույցը:
Ժամը 11.00 – ք. Հրազդան, Սահմանադրության հրապարակ:
Ժամը 12.30 – ք. Չարենցավան, շատրվանների հրապարակ:
Ժամը 14.00 – ք. Եղվարդ, համայնքապետարանի դիմացի հրապարակ:
Ժամը 15.30 – ք. Նոր Հաճն, մշակույթի տան դիմացի հրապարակ:
Ժամը 17.00 – ք. Աբովյան, համայնքապետարանի դիմացի հրապարակ»: