Ընթանում է Երևանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է։
Մինչև օրակարագին անցնելը Մարությանը հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության 2 անդամներ մանդատները վայր դնելու մասին դիմում են ներկայացրել։
«Գրիգոր Երիցյանը և Գայանե Վարդանյանը դիմում են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասին», – նշեց Մարությանը: