Ուկրաինական «Չեռնոմորեցը» կարողացել է դուրս գալ երկրի գլխավոր առաջնություն՝ Պրեմիեր Լիգա։ Այս ակումբում է հանդես գալիս նաև հայազգի Արթուր Ավագիմյանը։
Նա ձմռանը խոստացել էր, որ եթե իր ակումբը դուրս գա Պրեմիեր Լիգա, ինքը կսափրի գլուխը։ Այսպիսով, Ավագիմյանը պահել է խոստումն ու ճաղատացել է։
Այս մասին տեղեկանում ենք 24-ամյա ֆուտբոլիստի Facebook-ի էջում հրապարակված լուսանկարից։