Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկի մասին։
Նա ասաց, որ մայրաքաղաքում պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից, իսկ մարզերում՝ ապրիլի 14-ից։
Ավանեսյանը նշեց, որ սկզբում պատվաստումները կլինեն AstraZeneca-ով, իսկ 1-2 օրվա տարբերությամբ՝ Sputnic V-ով։
Նա ասաց նաև, որ AstraZeneca-ի պարագայում սահմանվել է տարիքային շեմ ու դրանով կարող են պատվաստվել միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիները։