ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կգործուղվի Հունաստան Հանրապետություն՝ Աթենք։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության e-gov.am կայքից։
Հրապարակված փաստաթղթում նշվում է, որ Ավանեսյանի հետ մեկնելու է նաև Առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը։
Գործուղումը տևելու է հուլիսի 21-ից 23-ը։ Այդ ընթացքում նրանք մասնակցելու են բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթաժողովին։