Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով ԱԺ լսումներին

Հրապարակող՝

Գլխավոր դատախազը չի մասնակցի քաղբանտարկյալների հարցով ԱԺ լսումներին

Ամենադիտվածներ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի մասնակցի նոյեմբերի 26-ին Ազգային ժողովում նախատեսված լսումներին, որոնք նվիրված են Հայաստանում քաղբանտարկյալների հարցին։ Դատախազությունից հայտնել են, որ Վարդապետյանի որոշման պատճառը աշխատանքային ծանրաբեռնվածությունն է։ Այս լսումները նախաձեռնել են խորհրդարանի ընդդիմադիր երկու խմբակցությունները, որոնք պնդում են, որ երկրում առկա են քաղբանտարկյալներ։

Ընդդիմադիրները ներկայացրել են հայտարարության նախագիծ, որտեղ նշվում է, որ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, և դրա դրսևորումն է քաղբանտարկյալների աննախադեպ թվաքանակը։ Նրանք հղում են անում ԵԽԽՎ 2012 թվականի բանաձևին՝ պնդելով, որ դրա չափանիշներով Հայաստանում առկա են մոտ վեց տասնյակ քաղբանտարկյալներ։

Ամենաթարմ