Քիչ առաջ ավարտվեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամների հետ արտաքին քաղաքական հարցերի շուրջ, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Հանդիպման ժամանակ քննարկվող հարցերի բնույթը այնպիսին է, որ, բնականաբար, հանդիպումն ընթանում էր փակ ձևաչափով», – գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԼՀԿ խմբակցությունը նախարարին հրավիրել էր ԱԺ հանդիպման: