Ջեյմս Քեմերոնի «Ավատար. ջրի ուղին» ֆիլմը թողարկվելուց վեց շաբաթ անց կինովարձույթում հավաքել է ավելի քան 2 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Մասնավորապես, ներքին շուկայում ֆիլմը հավաքել է 598 մլն դոլար, իսկ աշխարհում՝ 1,4 մլրդ դոլար։ Ֆիլմը դարձավ պատմության վեցերորդ ֆիլմը, որի հոնորարները գերազանցեցին այս նշագիծը։ Մյուս ֆիլմերը, որոնք կարողացել են հաղթահարել այս շեմն են՝ «Ավատար», «Վրիժառուներ. վերջնախաղ», «Տիտանիկ», «Աստղային պատերազմներ. ուժը արթնանում է» և «Վրիժառուներ. անսահման պատերազմ»:
Հատկանշական է, որ բոլոր ժամանակների վեց ամենաբարձր եկամուտ ունեցող ֆիլմերից երեքը ռեժիսոր Ջեյմս Քեմերոնն է։ Բացի այդ, դերասանուհի Զոի Սալդանան, ով Նեյտիրիի դերն է կատարել «Ավատարում» և Գամորայի դերը Մարվելի կինոտիեզերքում, նկարահանվել է վեց ֆիլմերից չորսում։

