main, .entry-content, .post-content { padding-left: 15px !important; padding-right: 15px !important; }.wp-block-columns, .wp-block-column, .wp-block-group { padding-left: 0 !important; padding-right: 0 !important; } } Համեմունքներ, որոնք օգնում են ավելի քիչ ուտել – Azat TV

Համեմունքներ, որոնք օգնում են ավելի քիչ ուտել

Հրապարակող՝

Համեմունքներ, որոնք օգնում են ավելի քիչ ուտել

Ցիտրուսի, դարչինի, անանուխի և կոճապղպեղի բույրը կօգնի մարդուն դիետայի ժամանակ նվազեցնել ախորժակը, նորմալացնել մարսողությունը, նյարդային համակարգը, բարելավել արյան շրջանառությունը և հագեցնել քաղցը։ Այս մասին URA.RU-ի հետ զրույցում ասել է սննդաբան, սննդաբանների ազգային ասոցիացիայի անդամ Դարիա Ռուսակովան:

«Ցիտրուսային բույրերը, սուրճն ու դարչինը նվազեցնում են ախորժակը։ Դարչինը նպաստում է քաշի կորստին, քանի որ արագացնում է նյութափոխանակությունը, նորմալացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը և նվազեցնում քաղցրավենիք ուտելու ցանկությունը։ Դարչինի հատկությունները բարձրացնելու համար կարելի է այն համադրել բնական սուրճի ըմպելիքների հետ»,-պարզաբանել է Ռուսակովան։

Նրա խոսքով՝ դիետայի ժամանակ կարեւոր է պահպանել նորմալ մարսողությունը։ «Անանուխը հաճելի բուրմունք ունի, լավ է ազդում նյարդային համակարգի վրա, հանգստացնում է։ Անանուխի հավելումով թեյն օգնում է մաքրել աղիքները, պրոֆիլակտիկ միջոց է փորկապության համար»,-հավելել է մասնագետը։

Ամենաթարմ