fbpx
Զինված Ուժեր

ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է նոր ուղղաթիռներով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

ՀՀ ՊՆ հայտնել է, որ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։

«Ռազմական նոր ավիացիոն տեխնիկայի ընդունման կապակցությամբ հունվարի 25-ին «Էրեբունի» օդակայանում անցկացվել է հանդիսավոր միջոցառում, որին ներկա է եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը։

Բանակի կազմավորման տարեդարձին ընդառաջ շնորհավորելով անձնակազմին՝ զորամասի հրամանատարությունը վստահություն է հայտնել, որ օդային սահմանների պաշտպանները պատրաստ են կատարելու առաջադրված խնդիրները և անսասան պահելու երկրի օդային դարպասները։

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին են ներկայացվել ուղղաթիռների մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու առանձնահատկությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ