Հասարակություն
08:15 25/04/2019

«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2019-ի հավակնորդները հայտնի են

«Ավրորա» մարդասիրական մրցանակի այս տարվա երեք հերոսներն են մարդասիրական կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինային, փաստաբան Զանա Բուկար Մուստաֆան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա ալ-Սարարին: Այս մասին ապրիլի 24-ին տված ասուլիսում հայտարարեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյան։

«Հանձնաժողովի համար ընտրությունը դժվար է եղել, բայց նրանք առանձնացրել են երեք անուն: Առաջինն է Միրզա Դինային` «Օդային կամուրջ Իրաք» մարդասիրական կազմակերպության համահիմնադիր և ղեկավար: Երկրորդ թեկնածուն է փաստաբան Զանա Բուկար ՄուստաՖան` «Futureprowess» իսլամական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար: Երրորդ թեկնածուն է փաստաբան և մարդու իրավունքների ակտիվիստ Հուդա Ալ-Սարարին»,-ներկայացրեց Աֆեյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ