fbpx
Հասարակություն

«Ավրորան» նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանը. Նիկոլ Փաշինյան

«Ավրորա» նախաձեռնությունը դարձել է մեր խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ողջունեց մրցանակաբաշխության բոլոր մասնակիցներին՝ նշելով. «Ավրորա» նախաձեռնությունը մեծ ու կարևոր աշխատանք է կատարում և ես ուրախ եմ բոլորիդ տեսնել Ազատության հրապարակում և բոլոր հյուրերին ասել՝ Բարի գալուստ Հայաստան:

Նաև ցանկանում եմ մեզ բոլորիս շնորհավորել բոլորսի այս միջոցառումը Երևանում անցկացնելու համար, ողջունել միջոցառման բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին:

Ֆորումի շրջանակներում անցկացվել են և դեռ անցկացվելու են մի շարք հետաքրքիր քննարկումներ, որոնք վերաբերում են արհեստական բանականությունից մինչև մշակութային ժառանգության, կրթության զարգացման և մարդասիրական գործողությունների առնչվող զանազան հարցերի:

«Ավրորա» նախաձեռնությունը կայուն տեղ է զբաղեցնում մեր կյանքում: «Ավրորան» միջազգային ճանաչում է ստացել և լավագույնս նպաստում է աշխարհում հայ ժողովրդի հեղինակության բարձրացմանը:

«Ավրորան» դարձել է մեր ժողովրդի յուրատեսակ ներդրումը մարդու իրավունքների և հումանիզմի գաղափարների տարածման և ամրապնդման համար աշխարհում: Այն, թույլ տվեք ասել, դարձել է մեր խաղաղության համար շնորհվող Նոբելյան մրցանակը: Ցավոք ժամանակակից աշխարհում հակամարտություններն ու պատերազմներն ամենուրեք են, և «Ավրորա» մրցանակաբաշխությունն այն գործիքներից է, որը հիրավի կարևոր ներդրում է կատարում մարդկային ողբերգությունների կանխարգելման և խաղաղության հաստատման համար»:

Փաշինյանը շնորհավորեց «Ավրորա» մրցանակաբաշխության այս տարվա երեք հերոսներին, որոնց կատարած բացառիկ աշխատանքը և իրականացրած առաքելությունը հավաքվել են այստեղ մեծարելու:

Այնուհետև ՀՀ վարչապետը դիմեց «Ավրորա» մրցակաի այս տարվա հաթող Միրզա Դինայիին. «Պարոն Դինայի, մենք երախտապարտ ենք ձեզ: Այն ինչ դուք անում եք Իրաքում մեր բարեկամ եզդի ժողովրդի համար, մեզ հիրավի հիշեցնում է մեկ դար առաջ Հայոց ցեղասպանության ժամանակ արևմտյան միսիոներների և առանձին անհատների գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր եղավ հազարավոր հայերի կյանք փրկել: Հայաստանի եզդի համայնքի անունից ևս մեր երաշխատգիտությունն եմ հայտնում ձեզ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ