fbpx
Սպորտ

Բավարիան միավորներ կորցրեց Աուգսբուրգի դեմ խաղում(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բունդեսլիգայի 8-րդ տուրում երկրի գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվել էր «Աուգսբուրգին»։ Նիկո Կովաչի սաները երկրորդ հանդիպումն անընդմեջ միավորներ կորցրին։

Հանդիպման հենց մեկնարկում՝ 1-ին րոպեին, տանտերերը բացեցին խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռիխտերը։ 14-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։

Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերին առաջ մղեց Սերժ Գնաբրին։ Խաղի վերջում «Աուգսբուրգը» կարողացավ ոչ-ոքի կորզել։ 90+2 րոպեին Ալֆրեդ Ֆինբոգասոնը գրավեց Մանուել Նոյերի դարպասը ու մեկ միավոր պարգևեց իր թիմին։

«Բավարիան» վաստակում է 15 միավոր և երրորդն է ներկա պահին մրցաշարային աղյուսակում։ «Աուգսբուրգը» 6 միավոր է վաստակում։ Թիմը 15-րդն է մրցաշարային աղյուսակում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ