Ավստրալիայում վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուս

Հրապարակող՝

Ստյոպա Սաֆարյանի թեկնածութան հարցը մեզ հետ չի քննարկվել․ Մակունց

Ամենադիտվածներ

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացվել են տարրական դասարանների մի խումբ աշակերտներ, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է, գրում է BBC-ն։

Դպրոցից դուրս եկող ավտոբուսը տեղափոխում էր 45 աշակերտ, երբ բեռնատարը թիկունքից հարվածել է։ Հարվածի հետևանքով ավտոբուսը շրջվել է, երեխաներին դուրս են բերել փրկարարները

5-11 տարեկան ինը երեխա տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից շատերը շտապ վիրահատության կարիք ունեն։

Վիրաբույժները մինչև առավոտ աշխատել են ծանր վիրավորներին բուժելու համար, չորեքշաբթի լրագրողներին ասել է մանկական հիվանդանոցի գլխավոր գործադիր տնօրեն Բերնադետ Մակդոնալդը:

Երեխաները տեղափոխվել են ջախջախված վերջույթներով, արդյունքում անդամահատումներ են եղել, ինչպես նաև գլխի և ողնաշարի վնասվածքներ և ծանր կոտրվածքներունեն նրանք

Յոթ երեխա շարունակում է մնալ հիվանդանոցում՝ ծանր վիճակում, այդ թվում մեկը՝ վերակենդանացման բաժանմունքում։

Ոստիկանությունը հայտնել է, որ բեռնատարի վարորդին մեղադրանք կառաջադրվի:

Ամենաթարմ