Ութ ավստրալիացիներ տասը տարի շարունակ, վիճակախաղի ժամանակ թվերի նույն համադրությունն են օգտագործել և ջեք փոթ շահել, հաղորդում է Daily Mail-ը:
Ընկերները, որոնք ժամանակի ընթացքում տեղափոխվել են երկրի տարբեր քաղաքներ, տասը տարի միասին վիճակախաղի տոմսեր են գնել և օգտագործել թվերի նույն համադրությունը՝ 19, 23, 35, 6, 28, 24, 38 և 29: Օգոստոսի 17-ին նրանց վերջապես հաջողվել է 996 հազար ավստրալական դոլար շահել:
«Ես անհամբեր եմ ընկերներիս այս նորությունը հայտնել: Նրանք անչափ ուրախ կլինեն»,- ասել է հաղթողներից մեկը: Նրա խոսքերով, նա նախատեսում է շահույթի մի մասը ծախսել հաշիվների վճարման վրա: