Ավստրալիայի կառավարությունը 2 մլն ավստրալական դոլար (1,3 մլն ԱՄՆ դոլար) կհատկացնի կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պատվաստանյութի մշակմանը։ Այս մասին նշված է երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
«Մեր կառավարության առաջնահերթությունն է Ավստրալիայի բնակիչների անվտանգության ապահովումը, և այս 2 մլն դոլարը կօգնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավստրալիայի տարածքում այս պահին հաստատված է կորոնավիրուսով վարակման 185 դեպք: Դրանից բացի՝ վիրուսը հայտնաբերվել է ավելի քան 20 ավստրալացիների մոտ, որոնք գտնվում էն Ճապոնիայում Diamond Princess զբոսանավում:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին երկրի կենտրոնական շրջանում Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: