Ավստրալիայի իշխող կոալիցիան հաղթել է երկրի գլխավոր ընտրություններում:
Ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Բիլ Շորթենը դիմել է իր աջակիցներին.
«Գիտեմ, որ ձեզ համար ցավալի է, ինձ համար նույնպես: Եվ զուր հույսեր չտածելով… ակնհայտ է, որ լեյբորիստները չեն կարող հաջորդ կառավարությունը ձևավորել: Ազգային շահերից ելնելով՝ զանգեցի Սկոթ Մորիսոնին, որպեսզի շնորհավորեմ»,- ասել է նա:
Ըստ կանխատեսումների՝ լիբերալները խորհրդարանի Ստորին պալատում 151 տեղերից 74 տեղն են զբաղեցրել, 65 տեղ կհասնի լեյբորիստներին, իսկ մյուս 12 տեղի ճակատագիրն անհայտ է: