Ավստրալիայի արևելքում աղետի ենթարկված թեթևշարժիչավոր ինքնաթիռն ընկել է մասնավոր բնակելի շենքի բակում: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Միջադեպը տեղի է ունեցել Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի հարավային մասի Սանշայն Կոստ շրջանում: Նշվում է, որ ինքնաթիռում եղել է միայն օդաչուն:
Նահանգի շտապօգնության ներկայացուցչի տվյալներով՝ օդաչուն աննշան վերքեր է ստացել, և նրա կյանքին վտանգ չի սպառնում: «Ինքնաթիռը բազմաթիվ ծառեր տապալեց ու վայրէջք կատարեց իմ հարևանի հետնաբակում»,- հեռուստաալիքը մեջբերել է պատահարի ականատեսներից մեկի խոսքը: Ներկայում միջադեպի վայրում գտնվում են վթարային ծառայություններն ու ավիացիոն փորձագետները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: