Ավստրալիայում խորհրդարանական ընրություններ են

Հրապարակող՝

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի անդամակցությունը ազդանշան է համարել Վրաստանի համար

Ամենադիտվածներ

Այսօր Ավստրալիայում նոր խորհրդարանի ընտրություններ են անցկացվում: Երկրում առաջին տեղամասերն արդեն բացվել են։ Այս մասին գրում է DW-ն:

Իրենց ձայնը տալու իրավունք ունի ավելի քան 16 մլն մարդ: Քվերակության արդյունքներով, որոնք, ինչպես սպասվում է, կամփոփվեն արդեն շաբաթ երեկոյան, կորոշվի խորհրդարանի ստորին պալատի 151 մանդատի և Սենատի 78 տեղերի ճակատագիրը:

Այս տարի ընտրություններում գլխավոր մրցակիցներ են Ավստրալիայի ներկայիս վարչապետ, լիբերալների կուսակցության ղեկավար Սքոտ Մորիսոնը և Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Բիլ Շորտենը: Ընդ որում սոցհարցումների համաձայն՝ ընտրությունների նախօրեին առավելությունը լեյբորիստների ներկայացուցիչների կողմում էր:

Քաղաքական գործիչների նախընտրական արշավի հիմնական թեմաներ են դարձել կլիմայի փոփոխության դեմ պայքարը, երկրի տնտեսական վիճակը, ինչպես նաև միգրացիայի հարցերը:

Ավստրալիայում ձայնի իրավունք ունեցող յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է ներկայանալ ընտրություններին: Չներկայանալու համար սահմանվում է տուգանք՝ 20 ավստրալական դոլարի չափով (մոտ 12.4 եվրո): Խորհրդարանն ընտրվում է ամեն 3 տարին մեկ:

 

Ամենաթարմ