Ավստրիայի իշխանությունները Բրաունաու-նա-Իննե քաղաքում գտնվող Հիտլերի տան սեփականատիրոջը պետք է վճարեն 1.5 մլն եվրո: Այս մասին փետրվարի 6-ին հաղորդել է dpa գործակալությունը՝ վկայակոչելով Ռիդ-իմ-Ինկրայս շրջանի դատարանի որոշմանը, որը քննում էր 68-ամյա կնոջ հայցը:
Ինչպես հայտարարել են հայցվորի փաստաբանները, պետությունն արդեն վճարել է տուժողին 310 հազար եվրո երկհարկանի տան, ավտոտնակի և ավտոկայանման համար նախատեսված մի քանի կայանատեղի համար, մինչդեռ փորձագիտական նոր քննությունը ցույց է տվել, որ նախնական գնահատումը նվազեցված է եղել:
Ընդ որում, փաստաբանն ընդգծել է, որ գործը դեռ ավարտված չի համարում և մտադիր է դիմել բարձրագույն դատական ատյաններին:
Տունը քանդել չի կարելի, որովհետև այն XVII դարի ճարտարապետական հուշարձան է: