Ավստրիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել կանցլեր Սեբաստիան Կուրցին և երկրի կառավարությանը: Գործադիր իշխանության հրաժարականի օգտին են քվեարկել ընդդիմադիր և ծայրահեղ աջ կուսակցությունները:
Այժմ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը պետք է կանցլերին և նախագահներին ազատի պաշտոնից և նախարարների կաբինետի նոր ղեկավար նշանակի:
Ավստրիայում ճգնաժամ էր առաջացել քաղաքական սկանդալից հետո: Գերմանական պարբերականները տեսանյութ էին հրապարակել, որտեղ Ավստրիայի նախկին փոխկանցլեր Հայնց Քրիստիան Շտրախեն խոսում էր ենթադրաբար հարուստ ռուսաստանցի մի կնոջ հետ, որը փոխադարձ ծառայությունների դիմաց գումար և աջակցություն էր առաջարկում ընտրություններում:
Այս սկանդալից հետո Շտրախեն հեռացել էր փոխկանցլերի պաշտոնից, իսկ Կուրցը խզել էր նրա կուսակցության հետ կոալիցիոն համաձայնագիրը:
Այժմ Ավստրիան պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք կկայանան սեպտեմբերին: