fbpx
Աշխարհ

Թուրքիայում տուրիստական ավտոբուս է ընկել անդունդը

Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսն ընկել է անդունդը, որի հետևանքով տուժել է 18 մարդ, այս մասին տեղեկացրել է Star թերթը։

«Վթարը տեղի է ունեցել Թունջելի-Էրզինջան ավտոճանապարհի 44-րդ կիլոմետրում՝ Մալաթիայից Սև ծով ճանապարհին: Ավտոբուսն անդունդն է ընկել՝ վարորդի կողմից կառավարումը կորցնելու հետևանքով։ Վթարի հետևանքով տուժել է 18 մարդ»,-գրում է թերթը։

Դեպքի վայր են ուղարկվել բժիշկների, փրկարարների, հրշեջների և ժանդարմերիայի բազմաթիվ խմբեր։ Վիրավորները հոսպիտալացված են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ