fbpx
Հասարակություն

Ավտոբուսը ինքնաբերաբար առաջ է ընթացել, քաղաքացին հայտնվել է անիվների տակ և տեղում մահացել

Այսօր՝ ժամը 13։20-ի սահմաններում, Ծարավ Աղբյուր փողոցի և Ռուբինյանց նրբանցքի 134 հասցեի մոտ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 99 երթուղին սպասարկող ավտոբուսը նշված հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնի։

Վրաերթի ենթարկվածը մահացել է ավտոմեքենայի անիվների տակ, իսկ ավտոբուսն էլ բախվել է էլիտար շենքի կառուցման համար տեղադրված երկաթե դարպասին։

SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսը «կանեցում» կայանված է եղել, և վարորդը ավտոբուսի մեջ չի եղել, երբ ավտոբուսը շարժվել ու վրաերթի է ենթարկել քաղաքացուն։

Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ