Մայիսի 6-ին, ժամը 02:04-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Պարոնյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, որոնցից մեկն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:21-ին, մարվել ՝ 02:36-ին:
Ամբողջությամբ այրվել է տներից մեկի մոտակայքում կայանած «Nissan Latio» մակնիշի ավտոմեքենան:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
