Հուլիսի 7-ին, ժամը 22։23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղի մոտակայքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ը։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ Մարմարաշեն գյուղի գազալցակայանի մոտակայքում բախվել են «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ․ Խ․, ծնված 1959 թ․) և «Mercedes-Benz Axor» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Զ․ Ս․, ծնված 1979 թ․):
Փրկարարները «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Խ․-ին և ուղևոր Գ․ Ե․-ին (ծնված 1962 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել «Opel Sintra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը»,- ասվում է հաղորդագրության մեջ: