ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ հուլիսի 21-ին, ժամը 09:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 20-ին Բերդ-Իջևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով ձորում կողաշրջված ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը:
Փրկարարները ձորից դուրս են բերել «Renault Sedan» մակնիշի ավտոմեքենան։
Հիշեցնենք, որ Հուլիսի 20-ին, ժամը 21:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Renault Sedan» մակնիշի ավտոմեքենան (սեփականատեր՝ Սուրեն Բ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողասահելով հայտնվել ձորում:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, Գուրգեն Բ․-ն (ծնված 1977 թ.) և Վարդան Ս․-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Բերդի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
