Կառավարություն

Պահանջված տեխնոլոգիական մասնագիտությունների խորացված դասընթացներին գրանցման գործընթացը մեկնարկել է

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արտադրության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկում է պահանջված տեխնոլոգիական մասնագիտություններով խորացված դասընթացներին գրանցման գործընթացը

Ամփոփվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հայտարարած «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթների արդյունքները և ընտրվել են բոլոր ուղղություններով դասընթացների կազմակերպման և անցկացման լավագույն ծրագիրը ներկայացրած կրթական հաստատությունները:
Դասընթացները կազմակերպվելու և անցկացվելու են հետևյալ տեխնոլոգիական մասնագիտություններով․

Javascript / React.JS

Javascript / Node.JS

Android

iOS

C# / .Net
Java / Spring

Python

Quality Engineering

Web (HTML/CSS/JS)

UI/UX

Machine Learning

CyberSecurity

Product Management

Project Management

Technical Recruitment

Digital Marketing / SEO, SMM

SAS Base

Մասնակիցների համար կազմակերպվելու են ընդունելության քննություններ, որոնց արդյունքում, կախված հավաքած միավորներից, պետության կողմից ուսման վարձը կֆինանսավորվի Երևանում 10-80%, մարզերում՝ 30-90%-ի չափով։

Դասընթացներն անց են կացվելու յուրաքանչյուր ուղղությամբ լավագույն կրթական ծրագրեր ներկայացրած և մրցութային կարգով ընտրված ընկերությունների կողմից, որոնց հետ ընթացքի մեջ են պայմանագրերի կնքման գործընթացները:
Աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունների ուսուցումը նպատակ ունի հնարավորություն ընձեռելու մատչելի պայմաններով ստանալու խորացված և բարձրակարգ կրթություն, ինչն իր հերթին կբերի ոլորտում որակավորված մասնագետների աճի:

Շուտով կմենարկի նշված տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացներին մասնակցելու դիմումների ընդունումը, ինչի վերաբերյալ տեղեկատվություն պարբերաբար կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում՝ hti.am, և սոցիալական մեդիայի հարթակներում՝

Facebook-https://www.facebook.com/Hti.Armenia,
LinkedIn-https://www.linkedin.com/company/34659163,
Telegram-https://t.me/HTI_Armenia,
Instagram-https://www.instagram.com/hti_armenia/,
Twitter – https://twitter.com/Hti_Armenia :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ