Օգոստոսի 15-ին, ժամը 18։57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Դավիթ Մ․, ծնված 1995 թ․) և «Hyundai sonata» մակնիշների (վարորդ՝ Հայկ Ղ․, ծնված 1990 թ․) ավտոմեքենաները:
Դավիթ Մ․-ն հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։