Մարտի 6-ին, ժամը 11:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ բախվել են «Jeep Wrangler» (վարորդ՝ Գոռ Ն.), «ՎԱԶ-2106» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «ՎԱԶ-2106» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, իսկ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին տեղի ուժերով դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկա:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և իրականացրել հովացման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։