29 տարեկանում ավտովթարից մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կարեն Չիլինգարյանը։ Նա 2018 թվականի շարժման ակտիվ մասնակիցներից էր։
Այս մասին ֆեյսբուքյան գրառումներով հայտնում են նրա ընկերներն ու ՔՊ անդամները՝ ցավակցելով երիտասարդի մահվան համար:
Նշենք, որ Կարեն Չիլինգարյանը Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի եղբայրն է, ուներ մանկահասակ երեխա:
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով, երբ Isuzu մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել ձորում։
Տեղում 1 հոգի մահացել էր, 3 հոգի, այդ թվում՝ Կ. Չիլինգարյանը, տեղափոխվել էին հիվանդանոցներ: Նա մահացել է հիվանդանոցում:
https://www.facebook.com/gasparyandm/posts/3302442276453513

